ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.09.2025 | 22:00
Աղբյո՛ւր իմաստության,
հոգիս խոնարհվում է Քո առջև այս լուսաշող առավոտին`
հիշելով Սաղմոսերգուի խոսքը․
«Ղեկավարի՛ր ինձ, Տե՛ր, քո պատվիրանների ճանապարհով,
որնրանց մեջ գտնեմ իմ ուրախությունը»։
Լուսավորի՛ր իմ միտքը Քո օրենքի իմաստությամբ,
լցրո՛ւ իմ սիրտը Քո խոսքի քաղցրությամբ,
որ քայլերս հաստատուն լինեն
և չսայթաքեն աշխարհի փոշու ու խավարի մեջ։
Ո՜վ Հիսուս Քրիստոս,
ընդունի՛ր այս օրվա սկիզբը,
օրհնի՛ր իմ ընտանիքը, հարազատներիս, ընկերներին և աշխատանքս,
պահի՛ր մեզ բոլորիս Քո փրկարար ձեռքի մեջ։
Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամե՛ն։
Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ